00:00:00

Արայիկ Հարությունյանը էդ հարցերը միգուցե եթերում չպետք է հնչեցներ․ Քաղաքապետի խոսնակը՝ Փաշինյանի խորհրդականին

11:10, 28 հունիս 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը դժվարանում է մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությունները։ Նշենք, որ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Հարությունյանը հայտնել էր, թե ցավում է, որ Մարությանն այդպիսի կեցվածք ընդունեց և ակներև աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։ Irakanum.am-ի հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց․ «Անկեղծ ասած դժվարանում եմ մեկնաբանել վարչապետի վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքերը, համենայնդեպս էդ հարցերը միգուցե եթերում չպետք է հնչեցներ»։  Դիտարկմանը, թե հարցադրումներից ե՞ք նեղված, որին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Դուք ուզում ե՞ք, որ պատասխանեմ պարոն Հարությունյանի՝ եթերում հնչեցրած հարցադրումներին»։ Մեր հաջորդ դիտարկմանը, թե դա ըստ էության իշխանության կարծիքն է Հայկ Մարությանի մասին, Հակոբ Կարապետյանն ասաց, թե ընդունում են այդ կարծիքը ի գիտություն Ամեն դեպքում Հակոբ Կարապետյանն ասաց, թե իշխանության տարբեր  ներկայացուցիչների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ Հայկ Մարությանն ունի աշխատանքային հարաբերություններ։ Նշենք, որ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է  նաև լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն» – Կուսակցությունում որոշակի տեսակետ, կարծիք կա՞ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին: Ասում են, որ դժգոհ եք նրա աշխատանքից, որ պատրաստվում են Տիգրան Ավինյանին… Արայիկ Հարությունյան – Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել: «Ազատություն» – Այսինքն` հստակ վերաբերմունք է ձևավորվել: Արայիկ Հարությունյան – Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր