00:00:00

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

17:33, 27 հունիս 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հունիսի 27-ին որոշեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ ԿԸՀ նիստում որոշումը միաձայն ընդունվեց։ ԿԸՀ-ում ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից եւ քննվել են այս 3 դիմումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր