00:00:00

«Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից»․ Էդուարդ Շարմազանով

16:48, 27 հունիս 2021

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։ Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին,բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։ Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան։ Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։ Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները » ներսից։ Հասկանում ենք այսքանը ,թե՞ ոչ։ Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։ Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։ Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։ Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։ Սա է իրականությունը։ Հույս կա՞։ Հույսը միշտ կա։ Դրա համար հավատ է պետք առ Աստված և հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» և իհարկե սեփական սխալների գիտակցում ։ Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից ։ Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, հայրենիքը այսօր ծանր վիրավոր է և մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի։ Լքել Հայաստանը,կնշանակի անտեր թողնել մեր Ծնողին։ Ես մնում եմ Հայաստանում ու անելու եմ հնարավորինը նրա ապաքինման համար։ Դժվար է, բայց հնարավոր է: Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից»։ Գարեգին Նժդեհ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր