00:00:00

ՔՊ-ն կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ»-ը 7 մանդատ․ ԿԸՀ

14:50, 27 հունիս 2021

«Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ»-ը 7 մանդատ: Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Մուկուչյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ․ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։ Որոշումն ընդունվեց միաձայն։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ձայների 53,91 տոկոսը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 21,9 տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների 5,22 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր