00:00:00

Նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը․ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար

22:18, 26 հունիս 2021

Եվս 6 ամսով Թուրքիային վերջնական սպառման ապրանքներ ներկրելու արգելքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։Մենք նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ՀՀ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Վարոս Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ որոշ գործարարներ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը, արդեն իսկ դադարեցրել էին ներմուծումները։ «Այս պահի դրությամբ Թուրքիայից 22 մլն դրամի ներմուծում է եղել, միայն հումք՝ գործվածք, կաշի և որոշ շինանյութեր, որնք իրականում մեր տնտեսությունում գործող որոշ արտադրությունների համար»,-նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։ Հարցին, թե ինչու են Հայաստնում դեռ գործում թուրքական ապրանքանիշերի խանութներ, նա ասաց, որ երբ իրենք 2020 թվականի հոկտեմբերի 20-ին որոշումը կայացրեցին փետրվարին փոփոխություն եղավ և որոշ ներկրողների թույլ են տվել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։ «Նոր որոշման մեջ այդ դրույթը հանվել է, որովհետև վերջիններիս ունենցել են խելամիտ ժամկետ, որ իրենց հաջորդ պատվերը տալուց թուրքական ապրանքներ չլինեն»,-ասաց Վարոս Սիմոնյանը։ Նա նշեց, որ կապ չունի, թե որ երկրից է ներկրվում թուրքական ապրանքը, միևնույն է չի թույլատրվում։ Փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ հիմնական այլընտրանքային շուկաները ԵԱՏՄ երկրների շուկաներն են հումքի մասով, ԻԻՀ-ն և Չինաստանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր