00:00:00

Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը. Կարին Տոնոյան

20:56, 26 հունիս 2021

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անճարությունից դեպի անկոտրում պայքար Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում. – Շնորհակալություն, որ այդքան ուժեղ եք, մեր տեղն էլ պայքարեք, ես այդքան ուժեղ չեմ… – Ինձ համար միևնույն է վաղվա ճակատագիրը….. եթե որդիս չկա, մնացածն էլ կարևոր չէ…. – Ես չեմ կարողանում ապրել, ուր մնաց պայքարել…. – Ի՞նչ անենք, ասեք, վրեժը մթագնել է ուղեղս, սիրտս, հոգիս….ոչինչ չեմ ուզում վրեժից բացի… – Ի՞նչ իմաստ ունի էլ ապրելը, երբ մեր երեխեքի կյանքն էլ, մահն էլ արժեզրկեցին…. ….և շարունակվում է Հայրենիքին զավակ տված հերոսածին մայրերի անտերության ու անճարության սգահանդեսը….. Եվ ուզում եմ շշնջալ ու գոռալ միաժամանակ.
– Ես բոլորովին էլ ուժեղ չեմ, քույրեր, իմ սիրտն էլ ձեր սրտի պես դադարել է բաբախել, իմ հոգին էլ ձեր հոգու պես նվում է անճարությունից, իմ աչքերն էլ ձեր աչքերի պես ցամաքել են արցունքներից….. Բայց իմ անճարությունից խելագար ցասում է միայն ծնվում. – Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը…. Կա Տիեզերական արդարություն, պիտի՛ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է կյանքում, և մեր՝ այսքան թանկ վճարած մայրերիս պատասխանը պիտի լինի նույնքան թանկ՝ Հայաստանի նոր հաղթանակը… Եվ այդ օրը գալու է»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր