00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսլանդիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ

12:13, 26 հունիս 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր