00:00:00

Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Ալմաթի

10:49, 26 հունիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ալմաթի։ « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2021 թվականի հուլիսի 1-3-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար: 2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: 3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր