00:00:00

Պրոֆեսորին պաշտպանելն ու աջակցելը միայն բժշկական աշխարհի գործը չէ. Ազատություն պրոֆեսորին. Գեղամ Նազարյան

00:02, 26 հունիս 2021

Տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են,- գրել է զոհված ազատամարտիկ հայր Գեղամ Նազարյան: «Այսօր մի հարցադրում արեցի՝ ինչու չի համախմբվում բժշկական աշխարհն ի պաշտպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։ Ժամեր անց բժիշկները, բժշկական խալաթով բժիշկներն ու քույրերը փողոցում պահանջում էին ազատ արձակել հարգված բժշկին։ Հարյուրավոր բուժաշխատողներ իրենց ստորագրահավաքով պահանջեցին ազատ արձակել պրոֆեսորին։ Եւ եթե մենք այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում պաշտպանելով մեր իրավունքը, եւ եթե այսպես բժիշկներից բացի, մանկավարժները, դասախոսները, շինարարները, գիտնականները կարողանան համախմբվել եւ պաշտպանել իրենց իրավունքը, կանգնել վարչախմբի կողմից հալածվող իրենց ընկերոջ կողքին, ապա ամենամոտ ապագայում նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ է արվելու։ Միայն ավելացնեմ, որ տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են։ Ամբողջ բժշկական աշխարհը պետք է միավորվի։ Ի դեպ, պրոֆեսորին պաշտպանելն ու աջակցելը միայն բժշկական աշխարհի գործը չէ։ Ազատություն պրոֆեսորին»,- գրել է Նազարյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր