00:00:00

Խորհրդակցություններ են ընթանում ՀՀ ՍԴ դիմելու շուրջ ընտրությունների ընթացքում խախտումների կապակցությամբ. «Պատիվ ունեմ»

22:31, 25 հունիս 2021

Ներկայում քաղաքական խորհրդակցությունները կարող են վարվել եւ վարվում են ըտնրությունների ընթացքում խախտումների կապակցությամբ միայն Սահմանադրական դատարան դիմելու հարցի շուրջ, սակայն ոչ հնարավոր քաղաքական համագործակցության շուրջ: Ներկայիս խորհրդակցությունները կապված են հենց այդ հարցի հետ՝ դիմել ՍԴ, թե ոչ, համատեղ, թե ինքնուրույն: Այդ մասին հունիսի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը: Նա պարզաբանել է, որ խորհրդարան չանցած քաղաքական ուժերի կողմից ՍԴ դիմելու հարցի շուրջ խորհրդակցություններ չեն անցկացվում: Նրա խոսքով՝ ներկայում չկա հստակ տեղեկատվություն, թե «Պատիվ ունեմ» դաշինքից ով կներգրավվի պատգամավորների վերջնական ցուցակում, եւ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանալն այդ հարցը արդիական կլինի: «Միայն այդ հարցը պարզաբանելուց հետո կորոշվի մանդատների եւ վերջնական ցանկի մասին թեման: ՍԴ դիմելը կախված է խախտումների կշիռից, որոնք գրանցվել են ընտրությունների ընթացքում: Այս պահին մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություններ չկան այն թեկնածուների կողմից, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն ցուցակում: Այս հարցի վերաբերյալ քննարկումներ նույնպես չեն ընթանում, քանի որ մինչ օրս օրակարգում միայն Սահմանադրական դատարան դիմելն է», - նշել է Սոս Հակոբյանը: Հարցին, թե քննարկվե՞լ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության հետ համագործակցության հարցը, նա պատասխանել է. ««Պատիվ ունեմ» դաշինքում այդ հարցը չի քննարկվել»: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում ներկայացվելու են երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը: Ընտրությունների արդյունքում «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացել է պատգամավորական 7 մանդատ: Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ չի ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ խախտումների պատճառով դիմելու է Սահմանադրական դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր