00:00:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

22:09, 25 հունիս 2021 Տնտեսություն

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Այս մասին հայտնում է կառավարությունը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է  17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է  0.5%–ով, արտահանման  ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման  ծավալն աճել է 34.5%–ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է կառավարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր