00:00:00

ԵՄ 27 երկրների առաջնորդները Բորելին հանձնարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տարբերակներ նախապատրաստել

15:36, 25 հունիս 2021

ԵՄ 27 երկրների առաջնորդները ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տարբերակներ նախապատրաստել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԵՄ առաջնորդներին չի հաջողվել համաձայնության գալ ԵՄ-Ռուսաստան բարձր մակարդակով հանդիպման շուրջ: «Եվրամիությունն ընդգծում է Ռուսաստանի ցանկացած հետագա վնասակար գործունեությանը համակարգված պատասխանի անհրաժեշտությունը: Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին եւ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին կոչ է անում հնարավորություն տալ հետագա սահմանափակող միջոցների համար»,-ասվում է փաստաթղթում: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կրկնել են, որ Ռուսաստանը պետք է իրականացնի Մինկի համաձայնագրերը, եւ հայտարարել են Ռուսաստանում քաղաքացիական հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին եւ անկախ ԶԼՄ-ներին աջակցելու պատրաստակամության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր