00:00:00

Մհեր Գրիգորյանն իր համար նոր խորհրդական է նշանակել ու նրան գործուղել ԱՄՆ

10:01, 25 հունիս 2021 Մամուլ

Սեդրակ Բարսեղյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ Համապատասխան որոշումը Գրիգորյանը ստորարել է հունիսի 24-ին: Գրիգորյանը նաև Սեդրակ Բարսեղյանին ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝ 1. Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք): 2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր