00:00:00

Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեն նվազել է 5–ով, «Հայաստան» դաշինքինը՝ 2-ով, «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ 2-ով. ԿԸՀ

20:11, 24 հունիս 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ այսօր՝ հունիսի 24–ին, թիվ 9, 23, եւ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւ դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում  4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որեւէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որեւէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետեւյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում) «ԱՐԴԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ –1 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ –5 «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ –2 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ –1 «ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -2 «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ –1 «5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +2 «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ –2 «ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» –2 «ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2 ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -0 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ –2 «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր