00:00:00

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

19:54, 24 հունիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։ Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր