00:00:00

Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ

17:21, 24 հունիս 2021

Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ: «Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է»,-  ասաց նախարարի պաշտոնակատարը: Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձևով էր կազմակերպված, եւ թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր