00:00:00

Արման Թաթոյան, քեզ սպառել ես եղբայր․ Էդուարդ Աղաջանյան

16:09, 24 հունիս 2021

Արման Թաթոյան, քեզ սպառել ես եղբայր։ Նման կերպ է արձագանքել Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով, որն ուղղված է ՄԻՊ Արման Թաթոյանին։ Գրառումը՝ ստորևէ։
Դու երկակի ստանդարտներով առաջնորդվող, 687000 քաղաքացու «բ*-ի տղա» անվանող կոնկրետ շրջանակի հայհոյելու «իրավունքների» պաշտպանն ես։ Թե՞ դրան չես անդրադարձել, քանի որ գրառում անողը էդ պահին պաշտոնյա չէր։ Բայց ես էլ պաշտոնյա չեմ, իմ գրառմանն ինչու՞ ես նման ծավալուն անդրադարձ կատարել։ Պարզ ա, քո նախընտրելի քաղաքական ուժի ցուցակում էր, դու էլ դե տենց հայհոյելու ինդուլգենցիաներ բաժանող մեր «սիրելի» ՄԻՊ-ն ես։
Կարծում եմ լավ կանես էն Մալյան/Սամսոնյանների հետ որոշ ժամանակ դեաքթիվեյթ լինես։
Հիշեցնենք, որ Արման Թաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել։  «Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր