00:00:00

«Վեոլիա ջուրը» ՀԷՑ-ին պարտք չէ. հայտարարություն

21:04, 23 հունիս 2021

Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ընկերությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի: ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը: Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության Հանրային կապերի բաժնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր