00:00:00

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը

14:11, 23 հունիս 2021

Հունիսի 23-ին կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Քննարկվել են մի շարք թեմաներ` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, մասնավորապես` թեմաներ, որ վերաբերում են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետհակամարտային զարգացման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր