00:00:00

Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին․ Մովսես Հակոբյան

11:00, 23 հունիս 2021

«Պարո՛ն Հակոբյան, ինչպես եք զգում Ձեզ ընտրություննե­րից հետո, այսպես սկսե­ցինք զրույցը ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ և նախկին գլխավոր ռազմա­կան տեսուչ Մովսես Հակոբյանի հետ: «Վատ»,֊կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով ևս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխա­նությունից: Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը:  Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը։ -Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց: -Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ: -Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորա­կանները, սահմանապահները: Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են: -Մարդիկ հիշում են, որ նախկի­նում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը: -Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել: Մի՛ վիրավո­րեք զինվորականներին: -Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվո­րականներին չեն ուղղորդել: -Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբևիցե որևէ մե­կին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որևէ ուժի: -Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը: -Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել: -Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան Աժ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն: -Եվ շատ ճիշտ են անելու: -Ինչո՞ւ: - Որովհետև ընտրության արդյունքը դա է, և պիտի հաշտվես այդ ընտրության հետ: Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետևություններ անես և գնաս քո պայքարը շարունակես: -Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գո­յության հետ: -Ճիշտ են անում, թող չհաշտվեն: Չհաշտվելը չի նշանակում հանձնվել: Դրա համար պիտի պայքարես: Ոչ մե­կը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգևի: -Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հե­տո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ ևս 5 տարի են պայքարելու: -Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն: -Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ: -Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին: -Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք ևս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծա­մասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է: -Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են: -Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում: -Դու պատկերացնում ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին: Իմացիր՝ ամեն ազգի մեջ սե­րուցքը քիչ է լինում: Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժա­մանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ: -Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր: -Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի: Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք և ինչ- որ լավ բան ունենանք: Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարի­ներով քրտնես, աշխատես: Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ: Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել: Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են: Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքե­լու համար տասնյակ տարիներ են պետք: -Հիմա ձեր՝ տարիներով սարքա­ծը մարդիկ մեկ օրում քանդեցին և 5 տարի էլի քանդելու են: -Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության: Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժո­ղովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար և անընդհատ վատ է ապրելու»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր