00:00:00

Խաղաղապահները Մարտունիում ապագհովում են բնակիչների անվտանգությունը ցորենի բերք հավաքելիս

10:55, 23 հունիս 2021

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը՝ հացահատիկային մշակաբույսեր հավաքելու ընթացքում: «Մենք ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի մոտ՝ շփման գծի մոտակայքում ցորեն հավաքելու ընթացքում»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը: Մարտունու շրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունը և հացահատիկային տնտեսությունը, որոնք աշխատանք են ապահովում տեղի բնակչության համար: «Շնորհակալություն խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար», - նշել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Զագորյան Մասիսը: Տեղի բնակիչների դաշտերը ցանի արշավի մեկնարկից առաջ ռուս սակրավորների կողմից ստուգվել են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի առկայության մասով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր