00:00:00

ԿԽՄԿ նախագահը դրական է գնահատում ՌԴ հետ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում

10:47, 23 հունիս 2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը դրական գնահատում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, այդ թվում ՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի Դաշնությունը միջազգային ասպարեզում կարևոր դերակատարներից մեկն է և կարող է կարևոր դեր ունենալ ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործընթացում: Այս մասիմն Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը: «Ռուսաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կասկած չկա, որ նա միջազգային հարթակի առանցքային դերակատարներից է և կարևոր դերակատարում ունի տարբեր ճգնաժամային իրավիճակներում, որտեղ գործում է ԿԽՄԿ-ն: Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ,ինչպես օրինակ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է»,- հայտարարել է Մաուրերը: Նա կարևորել է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր