00:00:00

Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է․ «Իրավունք»

09:18, 23 հունիս 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. ««Շրջանառվում են լուրեր, որ Ար­ցախի անվտանգության խորհրդի նախկին քարտու­ղար Սամվել Բաբայանը, որն Ար­ցախում աչքի ընկավ նախ՝ բա­ցահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակու­թյամբ, հնարավոր է, որ Աննա Հա­կոբյանի հետ սերտ կապերի հաշ­վին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծա­գում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությու­նյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, հա­մաձայն տարաբնույթ խոսակցություննե­րի, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղու­թյուններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարու­թյունյանին փոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդ­րադառնալով պաշտպանության  նախարարի պաշտո­նին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց. - Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել: Բայց ահա նման առաջարկի թեմա­յով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները: -Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ով­քեր են շահագրգռված և ինչքա­նով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել: -Եթե նման առաջարկ այնուա­մենայնիվ լինիկընդուն՞եք: -Եթե կլինի, ապա կմտածեմ: -Պարոն Բաբայա՛նխնդրում ենք նա­և Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված: -Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի: -Նման հարց ևսինչո՞ւ մեր ԶՈԻ-նհամարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուներբ նոր-նոր էր փոր­ձում սողոսկել դեպի Սև լիճ: -Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու: -Այսօր մենք բանակ չունե՞նքըստ Ձեզ: -Ես դա բազմիցս եմ ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր