00:00:00

Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին

19:26, 22 հունիս 2021

Մի զարմացեք, որ "դրսից" բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին: Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար: Դրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են: Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի: Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում: Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից: Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները: Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր