00:00:00

Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը

18:33, 22 հունիս 2021

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։ «Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այվազյանը` արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը։ «Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասաց Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր