00:00:00

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

17:09, 22 հունիս 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- գրել է Թադևոսյանը: Թադևոսյանը նաև հայտնել է, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր