00:00:00

Միասին վերահաստատեցինք 2018-ի հեղափոխության արժեքները. Սուրեն Պապիկյան

20:55, 21 հունիս 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը համարում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ժողովրդի հետ միասին վերահաստատվել են 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Նա նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: «Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին՝ մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը: Ու սա ի լուր բոլորի է՝ ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցինք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը»,-ասաց Պապիկյանը: Նա շեշտեց, որ ժողովրդի հետ միասին արձանագրել են, որ ապագա կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր