00:00:00

Լարված իրավիճակ Արցախում. փորձել են կոտրել նախագահականի դուռը

20:11, 21 հունիս 2021

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ինչպես փոխանցում են Irakanum.am-ի թղթակիցը իրավիճակը Ստեփանակերտում բավականին լարված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են կոտրել նախագահական նստավայրի դուռը, եւ ներս մտնել։ Բախումներ են տեղի ունեցել։ «Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը», - ասում են ակցիայի մասնակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր