00:00:00

Այս ամենն անբացատրելի է. Իշխան Սաղաթելյանը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի քվեարկության մասին

19:23, 21 հունիս 2021

Ընտրության արդյունքներն անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքերով՝ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Սյունիքի կամ Գեղարքունիքի բնակիչները գնում և քվեարկում են հողատուի օգտին, երբ Նիկոլի գործունեության արդյունքում թշնամին մտել է իրենց տուն, հողամաս։ «Այս ամենն անբացատրելի է»,-ասաց Ի. Սաղաթելյանը: Գործչի կարծիքով՝ քարոզարշավի ժամանակահատվածը բավարար չէր, որպեսզի հանրությանը հասցնեին իրենց հիմնական ասելիքները և խնդիրները, դրան ավելացել է նաև համատարած վարչական ռեսուրսի կիրառումը. «Մենք խոսել ենք անվտանգությունից, պետականությունից, արժեքներից, կենսական նշանակություն ունեցող հարցերից: Բավարար ժամանակ չի եղել, չենք կարողացել այս ամենը մարդկանց հասցնել, սրան ավելացել է նաև վարչական ռեսուրսը և համատարած խախտումները, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, բայց հիասթափվել չկա, պայքարը շարունակվում է: Պետք է պայքարենք նաև մեր այն քաղաքացիների համար, ովքեր վտանգն ամբողջությամբ չգիտակցեցին և չհասկացան պահի լրջությունը»,-ասաց Սաղաթելյանը և ավելացրեց. «Շատ գործ ունենք անելու, այն ինչ ասել ենք, ուժի մեջ է՝ պետականությունը պետք է վերադարձվի ժողովրդին»: Ի.Սաղաթելյանը փաստեց, որ ընտրության արդյունքները կասկածի տակ են դնում, և բավարար հիմնավորումներով կդիմեն ՍԴ, քանի որ եղել են համատարած խախտումներ, ճնշումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր