00:00:00

ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գնահատելուց՝ թույլ տված բազմաթիվ խախտումների պատճառով

18:04, 21 հունիս 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ է մնում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները գնահատելուց, քանի դեռ չի պարզվել ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննության ընթացքը: «Արձանագրվել են հարյուրավոր խախտումներ, որոնց ֆոտո և վիդեո նյութերը տարածվում են սոցիալական ցանցերում, որոնք բավականին լուրջ խախտումներ: Մենք առայժմ զերծ ենք մնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ դատողություն հնչեցնելուց, քանի դեռ հետաքննությունը չի պարզվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա նշեց, որ իրենք վերլուծելու են կատարված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ինչպես քվեարկության գործընթացին, այնպես էլ ընտրական գործընթացներին: «Դրանից հետո մենք միայն կարտահայտենք մեր դիրքորոշումը», - ասաց Աբովյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր