00:00:00

«Մինսկի խմբի շրջանակում աշխատում ենք ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

21:09, 21 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իրենք աշխատում են Մինսկի խմբի շրջանակում` աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել Լավրովի հետ քննարկել «մի շարք հակամարտություններ»: «Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նույնպես մատնանշում է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողություններին»,- ասել է վերջինս: «Կքննարկենք հարցերի առանձին մեծ շրջանակ` հակամարտություններ, որոնց կարգավորման աջակցմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ ներուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան, Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումները: Ինչպես ասում են, անելու գործ կա»,- իր հերթին, նշել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր