00:00:00

Շիրակի մարզպետն անգրագետ գրառում արեց, հետո՝ խմբագրեց (լուսանկար)

16:00, 21 հունիս 2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն հասցրել է այսօր facebook_ի իր էջում քաղաքացիներին հրավիրել Հանրապետության հրապարակ՝ արտահերթ խորհրդարանական  ընտրություններում իրենց՝  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հաղթանակը տոնելու համար: Մարզպետի հրավերքը աչք էր ծակում, մեղմ ասած, ոչ գրագետ ձեւակերպմամբ, մարզպետը մոռացել էր նաեւ իր տեքստը կետադրել:  Հրավերքի նախնական տեքստն այսպիսին էր՝ հարգելի շիրակցիներ այսօր 20:00 Հանրապետության հրապարակում տեղի հանրահավաք  բոլորով լինելու ենք տեղում եւ արձանագրենք ժողովրդի հաղթանակը: Իր նախնական հրավերքը մարզպետն ավելի ուշ խմբագրեց ու, այսպես ասած, տեսքի բերեց, չնայած այն որոշ մասով մնաց կրկին չկետադրված: Հիշեցնենք, որ դեռ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիրը»  Հանրապետության եւ Ազատության հրապարակները 4 օրով զբաղեցնելու հայտ էր ներկայացրել: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր