00:00:00

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան

17:28, 21 հունիս 2021 Հասարակություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն, հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա ընդգծել է, որ, ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն: «Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:  Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն: Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը», - նշել է Աթանեսյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր