00:00:00

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

12:50, 21 հունիս 2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ․ «Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Բարեխղճորեն կատարելով ձեր ամենօրյա աշխատանքը՝ վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի վերաիմաստավորմանն ու վերարժևորմանը: Ձեր կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնեցին հայ ժողովրդին համավարակի օրերին: Ձեզ հատուկ անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը նպաստեցին հազարավոր հայորդիների ապաքինմանը 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում: Վստահ եղեք՝ ձեր անձնվեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվում: Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ ուժ և տոկունություն ձեր վեհ ու պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Առողջ եղե՛ք: Թող ձեր ընտանիքներում թևածեն սերն ու երջանկությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր