00:00:00

Երեխիս որ կորցրեցի՝ չուզեցի Ձեզ կորցնեմ, շնորհակալ եմ, որ Դուք մնացիք, ցավս մի քիչ թեթևացավ. Զոհվածի մայրը՝ Փաշինյանին

12:29, 21 հունիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նրան մոտեցավ զոհված զինծառայողներից մեկի մայրը և ասաց. «Պարոն Փաշինյան, ես շատ եմ երազել այս հանդիպման մասին։ Շնորհակալությունս եմ հայտնում։ Զոհվածի մայր եմ, բայց սկզբից մինչև վերջ մասնակցել եմ... երեխիս որ կորցրեցի, չուզեցի Ձեզ կորցնեմ։ Ես շատ հույսեր ունեմ։ Շնորհակալ եմ, իմ ցավս մի քիչ թեթևացավ, որ Դուք մնացիք։ Շատ շնորհակալ եմ»։ Փաշինյանը համբուրեց զոհվածի մոր ձեռքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր