00:00:00

Շուշիում հրավառություն են արել թշնամիները. նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը

12:03, 21 հունիս 2021

Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թուրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թուրքականացումը։
Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսը ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։
Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր