00:00:00

«Տեսնում եմ՝ կապիտուլյանտ, կապիտուլյանտը դու ես խորհրդարան». Դավիթ Խաժակյան

11:48, 21 հունիս 2021

«Եղել են խախտումներ, որոնք պետք է քննվեն, ուսումնասիրվեն, բայց դատելով հիմնական պատկերից՝ տեսնում ենք, որ պատկերը շատ նման է անկախ նրանից, թե տվյալ տեղամասում եղել են նման միջադեպեր, թե չեն եղել: Կար տեսանյութ՝ զինվորների ուղղորդված քվերակության մասին, բնական է, որ Երեւանում այդպես չէր, բայց Երեւանի մի շարք տեղամասերում կար իշխանության հաղթանակի պատկերը: Այս ամենը, չգիտեմ՝ նույնիսկ, թե ով պետք է ուսումնասիրի, հասկանալի է՝ իշխանությունն այս հաղթանակից հետո իր վարքագիծն ավելի սուր է շարունակելու, բայց, ընդհանուր առմամբ, պատկերը բոլոր տեղամասերում շատ նման էր»,- irakanum.am-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը: Մեր հարցին՝ այսինքն արձանագրված ընտրախախտումները չէ՞ին կարող ազդել վերջնական արդյուքնների վրա, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Կարող էին ազդել, բայց իշխանությունը հիմա ունի72 մանդատ, թող դրանից քիչ լիներ, բայց դրանից մեծամասնություն ունենալու պատկերը ընդհանուր առմամբ չէր փոխվի »: Թե ինչպիսի ընտրություններ էին Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ ավելին չի կարող ասել, որովհետեւ կուսակցությունը երեկոյան կհրապարակի հայտարարություն, որտեղ կլինի կուսակցության գնահատականը: Հաշվի առնելով այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, ինչ է սպասվում Հայաստանին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց՝ շատ մշուշոտ է ապագան: Իսկ ինչպիսի խորհրդարան կունենանք, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նախկին իշխանություններն են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տեսնում եմ՝ կապիտուլյանտ, կապիտուլյանտը դու ես խորհրդարան»: Հիշեցնենք, որ նախնական հաշվարկներով՝ նոր խորհրդարանում կլինեն ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր