00:00:00

«Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց մարդկանց շնորհակալությունը»․ Արմեն Աշոտյան

09:17, 21 հունիս 2021

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը: Գնացեք Մատենադարան և այրեք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը: Գնացեք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդեք Հայաստանի քարտեզները: Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք; Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ: Գնացեք պատմության գրողի ծոցը: Հ.Գ. Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր