00:00:00

Լեռնամերձ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

22:01, 20 հունիս 2021

Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում նախնական հաշվարկով առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 111 ընտրող։ Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։ Երկրորդ տեղում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 36 ընտրող։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 6 ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 7, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 2 ընտրող և այլն։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ոչ մի քվե չի ստացել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ընտրողը շրթներկով համբուրել էր ՔՊ կուսակցության քվեաթերթիկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր