00:00:00

Սխալ տեղեկություն.ՀՀ կառավարական ինքնաթիռը այս պահին ուղևորվում է Բաքու. Hraparak.am

18:26, 20 հունիս 2021

Տեղեկությունը սխալ է։ Փաստերի ստուգման կենտրոնը ստուգել է այս տեղեկությունը և պարզել հետևյալը՝ Սխալ տեղեկություն․ ՀՀ կառավարական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք Վճիռ․ սխալ տեղեկություն Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Գալուստյանը (Ruben Galustyan) գրեց, թե ՀՀ կառավարական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք։ Այս հոդվածը հրապարակելու պահին գրառումով կիսվել էին 231 անգամ, այն տարածել էին լրատվականներն և սունկ (քլիքբեյթ) կայքերը։ Տեղեկությունը սխալ է։ Օգտատիրոջ հրապարակած սքրինշոթերում Հայաստանի կառավարական օդանավը չէ։ Ավելին՝ հունիսի 20-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հաստատեց, որ այդ պահին կառավարական օդանավը գտնվում էր Զվարթնոց օդանավակայանում։ Ռուբեն Գալուստյանը ավելի ուշ խմբագրեց իր գրառումը՝ հեռացնելով «կառավարական» բառը։ Նոր խմբագրումով նա պնդում էր, թե Ադրբեջան է մտել հայկական ինքնաթիռ։ Որպես ապացույց կցված սքրինշոթը, սակայն, նույնպես ցույց չէր տալիս Ադրբեջանի տարածք մտնող հայկական օդանավ։ Սքրինշոթում Հայաստանի կառավարության օդանավը չէր Ռուբեն Գալուստյանը հրապարակել էր 3 սքրինշոթեր, որոնց վրա երևում էր Airbus A319-115(CJ) օդանավը, որը Թբիլիսիից ուղևորվում էր դեպի Ադրբեջան։ Սակայն ներկայացված ինքնաթիռը Հայաստանի կառավարությանը չի պատկանում: Կառավարությանը պատկանող միակ օդանավը Airbus A319-132(CJ)-ն է, ոչ թե` Airbus A319-115(CJ)-ը։ Կառավարության օդանավի տվյալներն ու նկարները կարելի է տեսնել այստեղ՝ հղում 1, հղում 2, հղում 3։ Ռուբեն Գալուստյանը գրառումը կատարել էր հունիսի 20-ի երեկոյան` 17:48-ին։ Դրանից շուրջ երեք ժամ անց՝ 21։00-ին, Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքեց կառավարական օդանավի՝ Ադրբեջան մեկնելու պնդումը։ Նա նաև մեզ ուղարկեց այդ պահին Զվարթնոցում կայանած կառավարական օդանավի լուսանկարը: Երևանից Թբիլիսի չվերթը տևում է մոտ կես ժամ, իսկ Թբիլիսիից Բաքու՝ մեկ ժամից մի փոքր ավել։ Ինքնաթիռին հարկավոր կլիներ որոշ ժամանակ այս քաղաքներում վայրէջքների և մեկնումների համար, հետևաբար 17:48-ի և 21։00-ի միջև ընկած ժամանակահատվածում (շուրջ 3 ժամ) այն չէր կարող կատարել Երևանից-Թբիլիսի-Բաքու չվերթը և հետ վերադառնալ։ Մենք տեսագրեցինք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հունիսի 20-ին 12:00-22:00-ն անցած ժամանակահատվածում FlightRadar24 կայքում երևացող չվերթները։ Երևան-Թբիլիսի-Բաքու թռիչք այս տեսագրության մեջ չի երևում։   Ավելին՝ factcheck.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր