00:00:00

«Պատիվ ունեմ»-ի համակիրն ազատ արձակվեց․ փաստաբանի բողոքը բավարարվել է

16:39, 20 հունիս 2021 Հասարակություն

Փաստաբան Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանը։ «18.06.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով: 19.06.2021 թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոսվածի 4֊րդ մասի 1֊ին, 2֊րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։ Պաշտպանության կողմը քրեական վարույթի ողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.06.2021թ. մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարեց իմ բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։
Շնորհակալություն ԴԱՏԱՎՈՐ Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻՆ արդար դատական ակտի համար»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր