00:00:00

Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ու մեկ րոպե անց հեռացրեց այն

14:50, 20 հունիս 2021

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն: Նա մասնավորապես գրել էր․ «Երբ փափկասուն իրավաբանը հավաքում է լրագրողներին ու ասում բազմաթիվ խախտումների մասին, իրենց տարբերանշանով վստահված անձա՞նց նկատի ունի: Զուգահեռ իրականություն ստեղծելու իմիտացիան չի ստացվում, ուրիշ բան մտածեք: Հ.Գ. Բոլորը հեռացված են տեղամասերից, կազմված է արձանագրություն»: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը երևի հուշեց, որ վարչապետի թեկնածուին վայել չէ նման բովանդակության գրառում կատարել, ու վերջինս որոշեց հեռացնել այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր