00:00:00

Գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը. Աշոտյան

14:48, 20 հունիս 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված: Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը: Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում: Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել: Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ: Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ: Հրավիրում եմ դիտորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր