00:00:00

Ցանկանում եմ, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի. Արա Զոհրաբյան

13:12, 20 հունիս 2021

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը քվեարկեց Գ. Լուսավորիչի 15/1 հասցեում գտնվող թիվ 4 մանկապարտեզում, 9/17 տեղամասում: Նա քվեարկության էր եկել տիկնոջ եւ փոքրիկ դստեր հետ: Արա Զոհրաբյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի, եւ այս ընտրություններով ժողովուրդը մերժի ապազգայինը: «Զարթոնքի» թեկնածուն հավելեց, որ իրենց ակնկալիքն է, որ ԱԺ-ում լինեն արժեհամակարգի պաշտպանները: Արա Զոհրաբյանն ասաց, որ անկախ նրանից` ժողովրդի մեծամասնությունն իրենց կտա քվեն, թե ոչ, միեւնույն է՝ իրենց գործը շարունակելու են: Արա Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ թեեւ իրենց կուսակցությունը նոր է, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարել են ապազգային երեւույթների դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր