00:00:00

«Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ»․ համակարգը չէր ճանաչում Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը

11:51, 20 հունիս 2021

«Արդեն ցրել են ինձ: Ուրեմն ես արդեն չկամ: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/21 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում այսպես արձագանքեց, երբ համակարգը  չճանաչեց իր մատնահետքը, հաղորդում է «Հրապարակը»: Հերթով բոլոր մատները դնելուց հետո, երբ համակարգը էլի շարունակում էր չճանաչել Գասպարյանի մատնահետքերը, նախկին ոստիկանապետն ասաց․ «անհայտ կորած եմ, էլի»։ Իսկ աշխատակցի արձագանքին, թե մաշված է ուղղակի, Վլադիրմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր