00:00:00

Կասկածու՞մ եք…ընտրությանը մասնակցեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը

11:03, 20 հունիս 2021

Քիչ առաջ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ ժամանեց ընտրատեղամաս։ Քոչարյանին ներկաներից ոմանք ծափերով դիմավորեցին։ Առաջին հերթին դա օրենքի կոպիտ խախտում է. քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։  Քվեարկությունից հետո լրագրողների հետ զարույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Երեւանի փողոցներում հայտնված «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պրունակող թռուցիկներին: «Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասաց նա: «Առաջին հերթին իհարկե արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի»,- քվեարկությանը մասնակցելուց հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հանուն ինչպիսի՞  Հայաստանի է քվերակել, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով իր շանսերին, հարցին հարցով պատասխանեց՝ կասկածու՞մ եք: Հարցադրմանը, թե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ի՞նչ տեղ է զբաղեցնելու նրա կառավարության կազմում, Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեր հետ է, իսկ թե հետագայում ինչ կարգի համագործակցություն  կլինի, դեմ մենք չենք խոսի»: Անդրադառնալով «Իզմիրլյան»-ի տնօրենի հայտնի ձայնագրությանը, եւ նրա ձերբակալությանը, Քոչարյանը այն համարեց «աբսուրդի ժանրից»: «Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմք կար ձերբակալության»: Հարցին, թե հետընտրական ինչպիսի զարգացումներ է կանխատեսում, Քոչարյանն ասաց. «Ընտրություններից հետո կերեւա»: Մնացած մի շարք հարցերի Քոչարյանը չպատասխանեց: Մասնավորապես, թե բացահայտելու՞ է Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր