00:00:00

«Որ ուժը ընտրակաշառք բաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է». Էդմոն Մարուքյան

10:44, 20 հունիս 2021

«Ակնհայտ է, որ մենք քվեարկում են հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ պետք է փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնել՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և արժեքի՝ պետության և պետականության. «Ահա, թե ինչի համար եմ ես քվեարկել»:
Նրա դիտարկմամբ՝ քարոզարշավի բառապաշարն էր վատը. «Մեր երեխաները լսում էին այնպիսի բառամթերք, որ ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր, տեսներ: Այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը: Այսօր ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու: Վաղվա հետ կապված արդեն ունենք ծանուցումներ, որ պետք է հանրահավաքներ անցկացնեն այդ երկու բևեռները, բայց կարծում եմ, որ ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունը չի լինելու: Չի լինելու որևէ ուժ, որը կարող է ասել, թե հաղթել է միայնակ, և գալու ենք մեր այն գաղափարին, որ բոլորով պետք է նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն»: Նա հավելեց. «Որ ուժը ընտրակաշառք բաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը: Եթե նման բան գոյություն ունի, ես ամենախիստ ձևով դատապարտում եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր