00:00:00

Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան

02:15, 20 հունիս 2021 Հասարակություն

Իշխանության ներկայացուցիչների հոռի, ամբարտավան, ատելությամբ լցված խոսքը, կոչերը, ապօրինի, կոշտ ու գռեհիկ գործողությունները իբրև թե օրենքի շրջանակներում, բայց իրականում՝ օրենքից դուրս, փաստում են, որ այս իշխանությունները նույնիսկ քվեարկության արդյունքում բացարձակ պարտություն կրելուց հետո էլ հանգիստ, առանց ցնցումների և միգուցե առանց արյուն թափելու հեռացողը չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: «ԽՈՀԵՄՈՒԹՅՈ՛ՒՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ, ԵՎ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի է դարձել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ՝ կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են հիմք հանդիսանալ այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար: Ինչպես գիտեք, արդեն մի քանի օր է՝ գործող իշխանությունների հրահանգներով և կարգադրություններով պետական և վարչական ռեսուրսների, իրավապահ և ուժային կառույցների միջոցով բացահայտ ապօրինի գործողություններ են սկսվել ընդդիմադիր ուժերի կառույցների և ներկայացուցիչների նկատմամբ: Իշխանության ներկայացուցիչների հոռի, ամբարտավան, ատելությամբ լցված խոսքը, կոչերը, ապօրինի, կոշտ ու գռեհիկ գործողությունները իբրև թե օրենքի շրջանակներում, բայց իրականում՝ օրենքից դուրս, փաստում են, որ այս իշխանությունները նույնիսկ քվեարկության արդյունքում բացարձակ պարտություն կրելուց հետո էլ հանգիստ, առանց ցնցումների և միգուցե առանց արյուն թափելու հեռացողը չեն: Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի…»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր