00:00:00

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ

19:51, 19 հունիս 2021

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ` քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար: Հիշեցնենք, որ նման նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին բարձրաձայնել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը` հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր