00:00:00

ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (Տեսանյութ)

21:14, 19 հունիս 2021 Հասարակություն

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Հայաստան» դաշինքի թիմակիցների նկատմամբ ճնշումների, գործ սարքելու փորձերի մասին՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի ձերբակալությանը. «Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է»: Նա ընդգծեց՝ ակնկալում են, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի: Վարդևանյանի խոսքով՝ այդտեղ երկրորդ տարբերակ չկա: Նա նաև մատնանշեց ՄԻՊ-ի հայտարարությունը, ըստ որի ՔՊ պատգամավորի թեկնածուն մարդկանց ստիպողաբար բերել է հունիսի 17-ի հանրահավաքին՝ հարց հնչեցնելով՝ այդ անձը ձերբակալվա՞ծ է. «Ես տեղեկություն ունեմ, որ ստուգողական գործողություններ են անում»:   https://www.youtube.com/watch?v=1-7qBi44Y88&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր